+374(60) 51-62-51

Վեբ դիզայն

Կայքի արդյունավետությունը նախ պայմանավորված է նրանով, թե որքան որակյալ և ֆունկցիոնալ է արված կայքի դիզայնը: Ցանկացած կայքի դիզայնը ձևավորելիս` պետք է հաշվի առնել, որ այն ընկերության դեմքն է համացանցում, ուստի պետք է պահպանի ընկերության հատուկ ապրանքանշային ոճը և այցելուների մոտ ամբողջական տպավորություն ստեղծի այն մասին, թե ընկերությունը ինչ դիրք է գրավում բիզնես շուկայում, որքանով է ներկայանալի, ազդեցի՞կ է, թե ոչ, կարելի՞ է արդյոք վստահել այդ ընկերությանը:

Անմիջականորեն կայքի դիզայնից է կախված նաև նավիգացիայի հարմարությունը և կառուցվածքի մատչելիությունը: Դա նշանակում է, որ կայքի արտաքին ձևավորումը ոչ միայն պետք է գեղեցիկ և յուրատիպ լինի, այլև ֆունկցիոնալ, հեշտ օգտագործվող, դինամիկ, որպեսզի ընկերության հաճախորդը կամ կայքի այցելուն անհրաժեշտ տեղեկություն գտնելու համար ստիպված չլինի այն երկար փնտրել կամ բարդ գործողություններ իրականացնել:

Վեբ դիզայնի նոր նախագծի ամբողջ աշխատանքը բաժանվում է մի քանի փուլերի`

          • Կայքի դիզայնի մշակում,
          • Ծրագրավորման փուլ,
          • Աբողջական կայքի թեստավորում։

Կայքերի պատրաստում

Մեր ընկերությունը որդեգրել է կայքերի պատրաստման փաթեթային համակարգը` իր հաճախորդներին հնարավորություն տալով հեշտությամբ կողմնորոշվել կայքի լավագույն ու իրենց բիզնեսին հարմար տարբերակն ընտրելու հարցում, դրանով հանդերձ խնայելով գործարարի համար երկու կարևորագույն գործոն` ժամանակը և գումարը:

Ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում կայքի պատրաստման մի քանի փաթեթ, որոնցից յուրաքանչյուրն ունի բավականին լայն հնարավորություններով օժտված ֆունկցիոնալ և որ ամենակարևորն է՝ անհամեմատ մատչելի արժեքներ։ Պատրաստվող կայքը գրվում է մաքուր ծրագրային կոդով, ինչի շնորհիվ կայքն արագ հասանելի է դառնում Google և այլ որոնողական համակարգերի համար: